«Ջանդամ, թող գա» սկզբունքը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելու ժամանակ այս տարի չի գործել
Այս տարի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավելի քան 300 դիմորդ է ունեցել, ընդունվել է 122 դիմորդ վճարովի համակարգով, 64` պետպատվերի շրջանակներում: Այս մասին ասուլիսում ասաց ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Նա նշեց, որ իրենք ոգևորված են ընդունելության քննությունների արդյունքներով, քանի որ հաշվի առելով նախորդ տարիների փորձն, արդեն երկու տարի է ավելի բարդացրել են ընդունելության քննությունները: «Անցած տարվանից մենք խստացրեցինք ընունելության քննությունների սանղդակը, արդյունքում պարզվեց, որ բավականին շատ մարդ մրցույթից դուրս մնաց»,-ասաց Ա. Մազմանյանը, նշելով, որ ինստիտուտը խնդիր չունի քանակ ապահովել, այլ կարևորում են այն, որ ընունվեն այնպիսի դիմորդներ, ովքեր, իրոք, արվեստի հետ կապ ունեն ու այդպես էլ եղավ. «Դիմորդներն ավելի լուրջ էին վերաբերվել ու ավելի պատրաստված ներկայացել քննության»:
«Ջանդամ, թող գա» սկզբունքն այս տարի, ըստ Ա. Մազմանյանի չի գործել: Նրա խոսքով, այդպես գործելով ու ընդունելով այն երեխաներին, ովքեր կապ չունեն արվեստի հետ, վնասում են հենց անձամբ նրանց:
«Նրանցից սարքում ենք անպետք էլեմենտ. պրոֆեսիոնալ կարողություն չունեն, շնորհք չունեն, չորս տարի սովորելուց հետո դիպլոմ են ստանում ու դառնում գործազուրկ, կամ այլ գործով է զբաղվում»,- ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան