Beeline «SMS-փաթեթ». ՀՀ բոլոր բջջային ցանցերի բաժանորդների համարներին կարճ հաղորդագրություններն արտոնյալ պայմաններով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է«SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին: Մինչև 2012թ-ի սեպտեմբերի 30-ը «ԱրմենՏել» ընկերության կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներն օգվելով այս ծառայությունից կարող են ուղարկել կարճ հաղորդագրություններ ՀՀ բոլոր բջջային ցանցերի բաժանորդների համարներին արտոնյալ պայմաններով:
Ընկերությունից հայտնում են, որ «SMS-փաթեթ» ծառայությունը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին կառավարել ծախսերը` ձեռք բերելով 50, 100 կամ 300 SMS փաթեթներ: Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով:
«Ամառային այս թեժ օրերին «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է առաջարկել իր բաժանորդներին «SMS-փաթեթ» ծառայությունն էլ ավելի հարմարավետ պայմաններով: Դա թույլ կտա մեր բաժանորդներին օպտիմալացնել կապի վրա ծախսվող գումարը` չնվազեցնելով շփումը հարազատների, ընկերների և մտերիմների հետ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված հաղորդագրությունների և SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին