Վարչապետն այցելել է գործարարներին ու հայտնել իր ցանկությունները
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, պարզվում է, ոչ թե իր ամառային հանգիստն է վայելում, այլ զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրների կագավորելու գործով: «ՉԻ»-ն գրում է. «ՀՀ սահմանները լքելուց առաջ վարչապետ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին: Ըստ նույն լուրերի, Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարը Աշոտ Արսենյանն է` Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները