«Արցախի իշխանությունների մոտ ստացվում է այն, ինչ ակնհայտորեն չի ստացվում Ադրբեջանում»
«Ցանկանցած ընտրություն խոսում է տվյալ երկրի պետականաշինության կայացման և ժողովրդավարության կայացման մասին: Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացները, ինչպիսի՞ նշանակություն ունեն դրանք բանակցային գործընթացի վրա, ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Արցախի իշխանությունների մոտ ստացվում է այն, ինչ ակնհայտորեն չի ստացվում Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ խաղաղ, ազատ, մրցակցային ընտրությունների անցկացում:
«Նման ժողովրդավարական երկիրը՝ Արցախը, չի կարող գտնվել ժողովրդավարությունից հեռու Ադրբեջանի իշխանության տակ, այն ինչի տարիներ ի վեր ձգտել է Ադրբեջանը: Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Արցախը որպես անկախ պետություն ինտեգրվի եվրոպական մեծ ընտանիքին»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, Արցախում կայանալիք ընտրությունները պետականության և անկախության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հերթական քայլն են: