Պետրոս Ղազարյան. «Հիմա ի՞նչ, ես էլ իրեն վիրավորեմ»
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պերոս Ղազարյանը տեղյակ չէ, թե ինչ է ասել իր հասցեին Երևանի և թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Մազմանյանի ասածներից, ներողություն խնդրելուց հետո, մի քանի մեջբերում արեցինք` խնդրելով նաև Պետրոս Ղազարյանի պատասխանը:
«Հիմա ի՞նչ է, ես էլ իրեն պատասխանե՞մ»,-ասաց Ղազարյանը` չցանկանալով արձագանքել Մազմանյանի հայտարարություններին:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Մազմանյանը պատասխանելով Պ. Ղազարյանի հրապարակումներից մեկում իր հասցեին հնչած մեղադրանքներին, նշեց. « «Եթե որոշել է էպիտետներով խոսել, ես էլ նրան էպիտետներով կպատասխանեմ` այ գնդլիկ-բոքոնիկ Պետրոս, մեկ կենտրոնամետ ես, մեկ իշխանամետ ես գլորվում, ինչո՞ւ ակտիվ չէիր «Կենտրոնով», երբ քո իսկ կերակրող համակարգը նույն թիկապահներով կրակել էին իրար վրա ու մարդ ջարդել, ինչո՞ւ այդ ժամանակ հասարակական ակտիվ քաղաքացիական կեցվածքդ այդ ախրանիկների նկատմամբ չէիր արտահայտում: Վախենում էիր, որովհետև հացդ չէին տա»:
Նախորդող հրապարակում`
«Այ գնդիկ -բոքոնիկ». Մազմանյանը պատասխանում է Պետրոսին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում