Գյումրի. աղքատության ճիրաններում հայտնված անօթևան երեխաներ (տեսանյութ)
Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև նրանց ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելելություններ կատարել տնակային ավաններ:
Կազմակերպության փոխանցմամբ, Գերցենի փողոցի կիսախարխուլ տնակներից մեկում 5 անչափահաս երեխաների հետ ապրող 33-ամյա Ստելա Մկրտչյանը այցելության պահին տանը չէր: Նա իր ընտանիքի գոյությունը պահելու նպատակով աշխատում է Շիրակի մարզի գյուղերից մեկի դաշտերում: Երեխաներից փոքրին` երկուսուկես տարեկան Էլենային, խնամում էր հարևանությամբ ապրող մայրը, իսկ մյուս երեխաները փոքր տնակում սուսուփուս խաղում էին: Առաջին իսկ հայացքից երևում էր, որ այս ընտանիքը և հատկապես երեխաները պարզապես գտնվում են աղքատության ճիրաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին