Ինչով է պայմանավորված ՌԴ Պետդումայի նախագահի այցը
«Հրապարակը» գրում է, որ հուլիսի երրորդ կեսին Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: «Ի տարբերություն Վալենտինա Մատվիենկոյի` նա կգիշերի և երկու օր կգտնվի Հայաստանում` 23-24-ը: Պուտինի «դինաստիայի» աշխատակազմի նախկին ղեկավարի այցը տարածաշրջան պայմանավորված է ոչ միայն առկա զարգացումներով, որտեղ Հայաստանին վեկտորիալ-լուրջ դերակատարություն է վերապահվում, այլև պարիտետի պահպանմամբ»,- գրում է թերթը և հիշեցնում, որ Նարիշկինը հուլիսի 7-ին այցելել էր Ադրբեջան: «Ի դեպ, ռուսական էմիսարների այցելությունների շարքն առաջիկայում դեռ կշարունակվի, սպասվում են նաև գուբերնատորների այցեր, իսկ սեպտեմբերի 7-ին, ըստ նախնական հայտարարության, Հայաստան կժամանի նույն ինքը` Վլադիմիր Պուտինը: Նա Հայաստան է գալու ՀԱՊԿ զորավարժություններին «մասնակցելու» համար, և եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանն օրերս դուրս եկավ ՀԱՊԿ-ից, ապա կառույցի կշիռը բարձրացնելու ամենահարմար պահը Վլադիմիր Վլադիմիրովիչը թերևս չի կորցնի»,- գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները