Մարգար Օհանյանը հնարավոր է ներման խնդրագիր գրի
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու: Թերթի հարցին, թե Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել, փաստաբան Մկրտիչ Վասակյանը պատասխանել է. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում: Եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ես կիմանամ: Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները