Իրանի փոխնախագահ. Մեր սահմանները բարեկամության ու խաղաղության սահմաններ են
Հայաստանը տարածաշրջանում արվեստի, մշակույթի, պատմության, քաղաքակրթության բնօրրաններից մեկն է: Հայաստանի 6000-ամյա պատմության, քաղաքակրթության անցյալը մեծ հարստություն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իրանի փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը, ով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ ստորագրեցին անդրսահմանային պահպանվող տարածքում «Բարեկամության և խաղաղության այգի» ստեղծելու վերաբերյալ հուշագիր:
Ստորագրելուց հետո նա ասաց. «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները բարեկամական, եղբայրական,
ռազմավարական նշանակություն ունեն: Մեր սահմանները բարեկամության ու խաղաղության սահմաններ են»:
Իրանի փոխնախագահը իր խոսքում նաև նշեց, որ իրանցիները ինչպես Իրանում բնակվող հայերին, այնպես էլ հենց Հայաստանում բնակվողներին, ճանաչում են որպես խելացի, մշակույթը հարգող, համաշխարհային քաղաքակրթությանը նպաստ բերող անձինք: Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհն ասաց, որ Հայաստանը մարդկային պատմությանը տվել է մեծ գիտնականներ, արվեստագետներ, բանաստեղծներ:
«Ուրախ ենք, որ երկու երկրների ղեկավարությունները ցուցաբերում են քաղաքական կամք մեր միջև ձեռք բերված համաձայնություններն էլ ավելի զարգացնելու, ընդլայնելու համար»,- ասաց Իրանի փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան