Լևոն Զուրաբյանը մեղադրվում է անիմաստ խաղեր կազմակերպելու մեջ
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` այդտեղ նոր վեճեր են բռնկվել այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքը գործնականում ձախողվեց: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ից ստորագրել էր ընդամենը 7 պատգամավոր, և միաժամանակ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ դա քաղաքական խաղի մի մաս է, և որ գործնականում հույս չկա հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունները: Շատերը Լևոն Զուրաբյանին մեղադրել են անիմաստ խաղեր կազմակերպելու մեջ, որոնք միաժամանակ ակնհայտ ցինիզմի պատճառով հարվածում են ՀԱԿ-ի վարկանիշին: Գումարած դրան` ՀԱԿ-ի ներսում ավելի ու ավելի շատերն են հայտարարում, որ ժամանակն է վերջ տալ այն ստին` իբր ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է, և դադարեցնել անիմաստ սիրաշահումները, որոնցից ՀԱԿ-ը միայն կորուստներ է ունենում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները