Երևանում բացվել է Ճապոնիայի երկրաշարժի հետանքների հաղթահարման մասին պատմող ցուցահանդես
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկեց «Ցուցահանդես 3.11- Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները» խորագրով շարժական ցուցահանդեսը, որը կտևի մինչև օգոստոսի 12-ը: Միջոցառման կազմակերպիչներն են՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը (գտնվում է Մոսկվայում), « Ճապոնական հիմնադրամը» և Ալեքսանդր Թամանյանի թանգարան - ինստիտուտը:
Ցուցադրությունը բաղկացած է չորս բաժնից, որոնցում ներկայացված են աղետից հետո ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքները լուսաբանող լուսանկարներ, մանրակերտներ և տեքստեր:
Բացման խոսքում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ Իշիձե Մոտոյուկին նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է Ճապոնիայի փորձով այցելուներին ծանոթացնել ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների գործունեությանն աղետի գոտու վերականգնման գործում:
«Պատահական չէ, որ մենք որոշեցինք միջոցառումը կազմակերպել հենց Հայաստանում: Հայ ժողովուրդը ևս իր վրա զգացել է ծանր աղետի հետևանքները: Բացի այդ, հայ սեյսմոլոգները լավագույներից են համարվում», - ասաց նա panorama.am-ի լրագրողին: Դիվանագետը շնորհակալություն հայտնեց աղետի օրերին միջազգային հանրության, այդ թվում նաև` Հայաստանի օգնության համար, շեշտելով, որ այդ աջակցությունն է, որ ոգևորել է ճապոնացի ճարտարապետներին մեկ տարվա ընթացքում հաղթահարել մեծ աղետի հետևանքները:
Իր հերթին ՀՀ ատրակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեզ հետ զրույցում կարևորելով ցուցահանդեսի անցկացնելը նշեց, որ սա սեյսմիկ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման ևս մի փորձ է: Նա հիշեցրեց, որ արտակարգ իրավիճակների հաղթահարման և կանխարգելման ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը բավական դինամիկ զարգացում է ապրում, ինչի վկայությունն է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող սարքավորումներն ու մեքենաները: Նա նաև նշեց, որ հայ սեյսմոլոգները իրենց արտասահմանցի գործընկերներին են փխանցում երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվական փորձ:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են ոչ միայն լուսանկարներ և տարբեր նախագծեր, այլ նաև` ճապոնացիների փորձը, մասնավերապես` արտակարգ իրավիճակին արձագանքնելու, ժամանակավոր կացարաններով ապահովելու հարցերում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9,0 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է ցունամի: Աղետից զոհվելի է 15 840 մարդ, վիրավորվել` 5951հոգի. շուրջ 3546 մարդ մինչ օրս անհայտ կորած է համարվում: Տնտեսական վնասը կազմել է շուրջ 309 միլիարդ ԱՄՆ դոլլար:
Կարդացեք նաև` Տոկիո-Հանոյ. Ճապոնիայի ու Վիետնամի թշվառություններն ու պերճանքը. Պաշտոնականից դուրս` հասարակ աչքով
Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների. Սենդայ