Անդրանիկ Մանուկյանի դստեր քավորը կլինի Ռոբերտ Քոչարյանի որդին
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր` երգչուհի Լուսինայի հարսանիքը: Թերթի տեղեկություններով` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Անդրանիկ Մանուկյանից: «Այո՛, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,-ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները