Արգամիչը Մանվել Գրիգորյանի ծնունդին չի գնացել
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը թեև հուլիսի 14-ին էր, սակայն նշվել է 15-ին։ Էջմիածնին հարակից «Վան» ռեստորանում կայացած միջոցառումն իր ներկայությամբ պատվել է անգամ Սերժ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ, հրավիրյալների թիվը կազմել է 600 հոգի, բայց նրանցից շատերը չեն մասնակցել։ Մեր տեղեկությունների համաձայն՝ գեներալին շնորհավորելու չի գնացել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Փոխարենը միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալի մտերիմ ընկերներ Սեյրան Սարոյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը։ Նոր գործընկերները ևս եղել են այնտեղ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Խոսրով Հարությունյանը և այլք։ Օրվա վերջում շքեղ հրավառություն է եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները