Հարցազրույցներ 11:15 17/07/2012

Վլադիմիր Կազիմիրով. Տարածքներն անհատույց ստանալու Բաքվի հաշվարկը կարճամիտ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի, համատեղ հայտարարության և ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ռուսական «Կրասնայա Զվեզդա» թերթին մեկնաբանություններ է տվել ղարաբաղյան կարգավորման առաջին միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը: Ստորև ներկայացնում ենք դիվանագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ:

-Այս տարի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերականգնումն առայժմ էական արդյունքների չի բերել: Ինչո՞վ եք բացատրում հայ-ադրբեջանական դիմակայության ձգձգվող գործընթացը:

-Ղարաբաղյան հակամարտությունն ամենաառաջինն ու ամենաանողոքն էր ԽՍՀՄ փլուզման տարիներին: Տարածաշրջանային իրավիճակը` Բաքվից մինչև Երևան, տևական ժամանակ բավականին հակասական էր: Մի կողմից հայերի ու ապագա ադրբեջանցիների համատեղ կեցության հարյուրամյակներն են, սերտ միջէթնիկական ու մշակութային կապերը, իսկ մյուս կողմից` ժամանակ առ ժամանակ տեղ գտած անողոք բախումներն ու արյունալի զտումները: 80-ականների վերջին հակամարտության ծագման պատճառներն պատմական կոնտեքստից դուրս անհնար է իմաստավորել: Այստեղ և Թուրքիայիում հայերի ցեղասպանությունն է, և Անդրկովկասում արյունալի բախումներն են 20-րդ դարի սկզբին, նաև հենց նույն Ղարաբաղում, հատկապես Նախիջևանի ճակատագիրը. նախապես այնտեղ չափազանց շատ հայ էր ապրում, բայց նրանց լիովին դուրս մղեցին:
Նման զարգացումներից զգուշանալով` Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ուղիներ էին որոնում: Դեռ մինչև 1991-1994թթ ռազմական գործողությունների սկսվելը բոլոր կողմերի մեղքով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը լքեցին մոտ 230 հազար ադրբեջանցիներ, իսկ Ադրբեջանը` մոտ 400 հազար հայեր: Ռազմական գործողությունների ընթացքում հայերին հաջողվեց գրավել Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական յոթ շրջաններ, մոտ 700 հազար ադրբեջանցիներ դարձան տեղահանված անձինք: Հարյուրամյակներ շարունակ կողք կողքի ապրած երկու ժողովուրդների միջև սահամանազատում տեղի ունեցավ, որն արագ հաղթահարել չի լինի: Բայց ձգտել տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը ծայրահեղ անհրաժեշտություն է:

-Որքան հայտնի է, հակամարտության գոտում ռազմական գործողություններն այն ժամանակ դադարեցվել են և խաղաղ բանակցությունների գործընթաց սկսվել է միայն Ռուսաստանի միջամտության շնորհիվ:

-Բանակցային գործընթացը սկսվել է 1991թ. սեպտեմբերին` Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի և նրա ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի այցելությամբ: Իսկ 1994թ. մայիսին Ռուսաստանը հակամարտության երեք կողմերին օգնել է հասնել անհապաղ հրադադարի: 1992թ. մարտից զուգահեռ, բայց ոչ այդքան արդյունավետ, բանակցություններ էր վարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (այն ժամանակ դեռևս` ԵԱՀԽ-ն): 1997թ. սկսած Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հակամարտության կողմերի միջև բանակցություններ են վարում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Բանակցային գործընթացն անցել է մի շարք փուլեր, սակայն սպասելի արդյունքներ դեռ չի տվել: Բայցևայնպես, չնայած հաճախակի ու վտանգավոր միջադեպերին, ընդհանուր առմամբ օգնել է պահպանել հրադադարի ռեժիմը:

-Բանակցային գործընթացի այդ բոլոր հաջողությունները թվագրված են 1990-ականների կեսերին կամ վերջերին: Իսկ ինչո՞վ է բնութագրվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը:

-2007թ. վերջից լարված ընթանում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնք խաղաղ համաձայնագրի հիմք են դառնալու: Կողմերի սկզբունքային տարաձայնությունը հակամարտության գլխավոր հարցում է: Բաքուն չի ցանկանում համաձայնել կարգավիճակի սահմանման նպատակով Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ և իրավաբանական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի անցկացմանը, այն դեպքում, երբ միջնորդներն ու միջազգային հանրությունը հակամարտությունից դուրս գալու ելք տեսնում է հենց դա: Բաքուն, իր հերթին, համաձայն է ԼՂ կարգավիճակի շուրջ հանրաքվեի, սակայն ողջ Ադրբեջանի տարածքում ու բացառապես այնպիսի կարգավիճակի վերաբերյալ, որ կգտնվի երկրի կազմում:
Այդ տհաճ հարցը «գլորելու» համար ադրբեջանական կողմը բանակցություններն ու իր քարոզչությունը սևեռում է ոչ թե պատճառների վերացման վրա, այլ միայն ռազմական բախման իր համար տհաճ հետևանքների. գրավված տարածքներից հայերի դուրս գալու և տեղահանված անձանց այնտեղ վերադառնալու վրա: Նախագահ Իլհամ Ալիևն այդ կոնտեքստում է դիտում նաև Լեռնային Ղարաբաղը: Այդ հարցում նրա հայրն առավել շրջահայաց էր` հասկանալով, որ դա բանակցությունները փակուղի կմտցնի: Միաժամանակ Բաքուն լավ հասկանում է, որ յոթ շրջանների գրավումն անհնար կլիներ, եթե չլինեին հաղթանակի հասնելու իր ակնհայտ սխալ հաշվարկներն ու ռազմական գործողությունները ժամանակին կանգնեցնելու ցանկության բացակայությունը:
Բավականին կարճամիտ է թվում նաև այդ տարածքներն «անհատույց» վերադարձնելու հաշվարկը` հուսալով, թե միջազգային հանրությունն անհանդուրժող է որպես այդպիսին օկուպացիայի նկատմամբ: Միաժամանակ Ադրբեջանը, ինչպես և Վրաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեպքում, կտրականապես չի ցանկանում ուժի չկիրառման համաձայնագիր կնքել: Ընդհակառակը` մշտապես հայտարարում է նոր պատերազմի պատրաստ լինելու մասին: Դա նկատելի է նաև թե հսկայական ռազմական ծախսերից, թե ուժային հռետորաբանությունից, թե շփման գծում տեղ գտնող միջադեպերից: Չնայած որ միջազգային կազմակերպություններն ու շատ երկրների առանցքային պետական գործիչներ ընդգծում են այս հակամարտության լուծման ռազմական տարբերակի անհնարինությունը: Նման պայմաններում հայերը սպառնալիքների ճնշման ներքո չեն շտապում թողնել ներկայիս ամրացված դիրքերը:

-Կողմերի վերջին հայտարարությունները վկայում են տարածաշրջանում լարվածության աճի մասին: Ինչո՞վ է պայմանավորված ռազմական հռետորաբանությունը:

-Ռազմական հռետորաբանության ակտիվացումը վերջին շրջանում մեծմասամբ պայմանավորված է շփման գծում եղած միջադեպերով: Թեև կողմերից մեկի համար թե մեկը, թե մյուսը համակարգային գիծ է, իսկ մյուսի համար` պատասխանի որոշակի ձև: Միջադեպերը պատահականություն չեն, այլ «հանգիստ չթողնել օկուպանտներին» մտածողության հետևանք: Կողմերից մեկի` հրադադարից հետո զորքերը հետքաշելու մերժումը, իսկ հետո նաև դիրքերի մոտեցումը հակառակորդին միայն նպաստեցին միջադեպերի առաջացմանը: Այս գծի մեջ են նաև դիպուկահարներին դիրքերից դուրս բերելուց հրաժարումը, և միջադեպերի հետաքննություն իրականացնելու ցանկության բացակայությունը: Համաձայնեք, որ առհասարակ կառուցողական չի հնչում խոստումը, որ դիպուկահարները դուրս կբերվեն ու հետաքննության հնարավորություն կտրվի միայն հայկական ուժերի հեռանալուց հետո:
Հատուկ ուշադրության է արժանի հենց նույն կողմի մեղքով միջադեպերի կանոնավորման մասին կամ որ հաճախ ասում են «հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագրի տապալումը: Այն հակամարտության երեք կողմերի միջև պաշտոնապես ստորագրվել է դեռևս 1995թ. փետրվարին, սակայն հաստատակամորեն չի իրականացվել: Քաղաքական նման գիծն արժանի է ոչ այնքան ցավակցության, որքան դատապարտման: Ցավալի է, որ միջնորդները բառեր չեն գտնում կամ «ամաչում են» կողմերի նման գործելակերպը գնահատել ու փաստորեն նրանց կամակորությունների առջև տեղի են տալիս:

-Բայց դա Ռուսաստանի վրայից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, պատասխանատվությունը չի հանում: Բանակցությունների ժամանակ ռուսական կողմն ի՞նչ շեշտադրումներ է անում:

-Ռուսաստանն սկզբից ևեթ բանակցային գործընթացում ամենաակտիվ միջնորդն է: Նախևառաջ մենք պնդում ենք ագրեսիվության ցանկացած դրսևորման բացառման ու վիճելի հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումների որոնման վրա: Հակամարտությունը մեր շահերին շատ ավելի է առնչվում, քան ԱՄՆ ու Ֆրանսիայի շահերին, քանի որ Անդրկովկասի ժողովուրդներն առավել մոտ են Ռուսաստանին: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ կողմերն այս փուլում զիջումների որոնման ակնհայտ կերպով ընդունակ չեն: Իսկ ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում բացառում են առաջիկա երկու տարում նրանց կողմից ճկունության դրսևորումը: Ռուսաստանի նախագահը, հավանաբար, նաև այդ գործոնը հաշվի կառնի, ինչը մեծ մասամբ կպայմանավորի հետագա գործողությունների հերթականությունը: Չնայած երկու երկրներում էլ ընտրությունների հանգամանքին, հնարավոր է թվում շարունակել հանրային կառույցների ու փորձագիտական հանրությունների ջանքերը` հետագայում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար հող նախապատրաստելու համար:

-Հաշվի առնելով այն, որ կողմերի նկատելի մերձեցում դեռևս չի նշմարվում, հնարավո՞ր է արդյոք կառուցողական երկխոսություն առկա բանակցային ձևաչափի փոփոխության դեպքում:

-Խնդիրն ամենևին ոչ ձևաչափի, ոչ էլ միջնորդների մեջ չէ: Ներկայիս փակուղին հենց հակամարտության կողմերի ձեռքի գործն է, նրանց մեղմ, իրատեսական ու հավասարակաշռված պահանջներ դնելու անընդունակության արդյունքը: Բացի այդ, առկա է այդ նույն կողմի մերժողականությունը բանակցությունների սեղանին երրորդ մասնակցի` Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցում: Չէ՞որ Բաքուն պատերազմի տարիներին ԼՂ հետ տասնյակ փաստաթղթեր է ստորագրել, այդ թվում կրակի դադարեցման և միջադեպերի կանոնավորման մասին համաձայնագրերը: Բանակցությունները խաղաղության համաձայնագրով արագ ավարտելու սցենար առայժմ չկա: Ստեղծված իրավիճակում չափազանց անհրաժեշտ է համբերություն ու համառություն:

-Բոլոր դեպքերում այժմ ի՞նչ կոնկրետ քայլեր են պետք ձեռնարկել հետագայում հակամարտությունը լուծելու համար:

-Վստահ եմ, որ ամենակարճ ճանապարհը պետք է լինի ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը: Միջազգային կոշտ երաշխիքների դեպքում այն կհեշտացնի թե գրաված տարածքներից հայերի դուրս գալը, թե Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահայտության հարցի լուծումը: Վերջին շրջանում համանախագահները սկսել են ընդգծել ստատուս-քվոյի անընդունելիությունը: Բայց դա ամենևին էլ պատերազմի օրհնություն չի: Կողմերից մեկն այստեղ էլ փորձում է դրա տակ մտցնել միայն տարածքներից հայերի դուրս գալը, մինչդեռ իրականում անընդունելի է նաև այլ բան. ռազմատենչ սպառնալիքներն ու պատերազմի եռանդագին պատրաստությունները, միջադեպեր հրահրելու կուրսն ու ռազմատենչ հռետորաբանությունը, ստանձնած պարտավորությունները չկատարելը, ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների հաճախակի մերժումները, թշնամական քարոզչությունը, վստահության քայլերից խուսափելը և այլն: Հակամարտության լուծումը միանշանակ պահանջում է համալիր մոտեցում, այլ ոչ թե այնպիսի քայլեր, որոնք դուր են գալիս այս կամ այն կողմին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}