Ամերիկյան ԶԼՄ-ներ. Քսենիա Սոբչակը` ՌԴ նախագահ
Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտնվել է ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: CNN հեռուստաընկերությունը համեմատել է նրան Պերիս Հիլթոնի հետ, միաժամանակ անվանելով նրան ՌԴ-ի ամենաազդեցիկ կինը:
Ամերիկացի լրագրողները նշում են, որ թեև բավականին երիտասարդ է, նրա ունեցվածքն արդեն կազմում է 2,5 միլիոն դոլար և ունի սեփական բիզնեսներ: Կարևոր են համարել նաև այն փաստը, որ Սոբչակը վարում է քաղաքական թոք-շոուներ, հայտնի ամսագրում ունի իր էջը: Հիմնականում ընդգծվում է այն փաստը, որ Քսենիա Սոբչակը հանդես է գալիս ներկայիս վարչակարգի դեմ, այսինքն նաև իր սեփական կնքահոր` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ է:
Հոդվածագիրները հնարավոր են համարում, որ նա ապագայում դառնա Ռուսաստանի առաջին կին նախագահը: The New York Times-ը հիշատակում է Քսենիայի նաև որպես հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ: Հոդվածագիրը նշում է, որ նա անցել է ընդդիմադիրների կողմը «լավ կյանքի համար»` վտանգի տակ դնելով նաև իր բարձր վարձատրվող աշխատանքն ու կարիերան ամբողջությամբ: