«Միլանը» հրաժարվել է Ռոբինյոյի տրանսֆերը վաճառել «Սանթոսին»
Իտալական «Միլանը» հրաժարվել է հարձակվող Ռոբինյոյի տրանսֆերը վաճառել «Սանթոսին» 4 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է «Globo Esporte»-ն:
Բրազիլական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները երկուշաբթի Միլանում բանակցություններ են վարել: Բացի գումարից, «Միլանին» առաջարկվել է նաև օլիմպիական հավաքականի դարպասապահ Ռաֆայել Բարբոզուի տրանսֆերը: Սակայն առաջարկն իտալացիներին չի բավարարել. նրանք մտադիր են Ռոբինյոյի տրանսֆերի վաճառքից ստանալ 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ինքը` ֆուտբոլիստը, ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա