Orange-ն առաջարկում է մուտքային զանգերի լավագույն սակագինը Վրաստանում և Թուրքիայում ռոմինգի համար
Orange-ն այսօր հայտարարել է ռոմինգի մուտքային զանգերի հատուկ սակագնի մասին ամառային հանգիստը Վրաստանում և Թուրքիայում անցկացնողների համար: Ընկերությունից հայտնում են, որ մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:
Ընկերությունից հիշեցնում են, որ Orange-ն առաջարկում է նաև ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում` 250 դրամ/րոպե մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի և SMS-ի համար: Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, Orange Լիխտենշտեյնը, ինչպես նաև Mobistar-ը Բելգիայում, AT&T օպերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Life:) օպերատորը Ուկրաինայում: Բոլոր այս երկրներում միանալով նշված օպերատորի ցանցին` Orange բաժանորդները կօգտվեն ռոմինգի հատուկ սակագներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին