Հայաստանում գործել է միայն մեկ պոռնոգրաֆիական կայք, որը սակայն փակվել է դատական մարմինների միջամտությամբ
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ինտերնետում բովանդակային վերահսկողությունից, կայքերի բովանդակային անկախության առկա վտանգներից, նշեց, որ Հեռահաղորդակցության միջազգային միությունը իր անդամ երկրներին ներկայացրել է ինտերնետը վերահսկելու առաջարկներ:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանում էլ ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս առանց դատական որոշմամբ սահմանափակել ինտերնետ բովանդակության հասանելիությունը: Դրա համար, ըստ նրա, հիքմ է ընդունվել երեխաների պաշտպանությունը: «Այսինքն՝ ռուսները հնարավորություն ունեն առանց դատարանի որոշմամբ փակել որևէ կայքի հասանելիությունը: Բացի այդ՝ մի ռուսական ընկերություն պահանջել է, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները հանեն իրենց անհատական տվյալները ֆեյսբուք սոցիալական կայքից»,- ասաց Գ.Սաղյանը:
Նա նշեց, որ Հայաստանում ինտերնետից սահմանափակումներ եղել է մեկ անգամ` 2008 թվականի մարտի 3-20-ը, որը պայմանավորված էր երկրում արտակարգ վիճակով: Այլ սահմանափակում, ըստ նրա, չի եղել: Գ.Սաղյանը տեղեկացրեց, որ Հայաստանը միացել է կիբերհանցագործությունների դեմ պայքարին, որին օրինակ` Ռուսաստանը չի միացել` համարելով, որ դա միջամտություն է իր ներքին գործերին: «Հայաստանում ինտերնետը չի ֆիլտրվում, բայց հանցագործությունները չեն ավելանում»,- ասաց Գ.Սաղյանը:
Նա տեղեկացրեց, որ Am դոմեյնում ներկայումս գրանցված է 20 հազար անուն հասցե, և այստեղ կատարվող անօրինականությունների համար պատասխանատու է Հայաստանը: Հարցին, թե եղել են դեպքեր, որ պոռնոգրաֆիկ բնույթի կայք փակվի՝ որպես օրինակ բերվեց armgirls-ը, Գ.Սաղյանը պատասխանեց, որ այն տեղեկատվական կայք է, այնտեղ պոռնոգրաֆիա չկա, միայն պոռնոգրաֆիական է եղել Անժելա Սարգսյանի կայքը, որը փակվել է դատական մարմինների միջամտությամբ:
Նա նշեց նաև, որ դպրոցներում երեխաների հետ հանդիպման ժամանակ հետաքրքվել է, թե սոցիալական ցանցերում, մասնավորապես, одноклассники.ru կայքում անծանոթների հետ նրանք ինչպես են շփվում, երեխաներն ասել են, որ անծանոթների հետ շփվելիս իրենք օգտագործում են իրենց երկրորդ` կեղծ պրոֆայլը: Սա նշանակում է, որ այսօր երեխաների կրթական մակարդակը շատ ավելի բարձր է ինտերնետից օգտվելու առումով, քան մեծահասակներինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին