Yahoo!-ն կղեկավարի Google-ի հնաբնակ աշխատակցուհին
«Yahoo!» ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Մարիսա Մայերը (Marissa Mayer), ով մինչ վերջերս ղեկավար պաշտոն էր զբաղեցնում Google-ում: Տիկինը իր պարտականություններին կանցնի հենց այսօրվանից:
«Լենտա.ռու»-ն հիշեցնում է, որ «Yahoo!»-ի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել մայիսից, երբ սկանդալային պատմության հետևանքով՝ կենսագրության մեջ գոյություն չունեցող փաստեր էին ի հայտ եկել, Սքոթ Թոմփսոնը հրաժարական էր տվել:
37-ամյա Մայերը Google-ի առաջին աշխատակիցներից մեկն է: Նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում նա արդեն հինգերորդ գործադիր տնօրենն է: