Տա՞նձ, թե՞ խնձոր. Ով է ստանձնելու Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Ո՞ր տարբերակն է ավելի գերադասելի Գյումրիի բնակիչների համար` եթե քաղաքապետ մնա Վարդան Ղուկասյա՞նը, թե՞ այդ պաշտոնը զբաղեցնի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դրածոն: Շարքային գյումրեցիների համար պետք է որ բացարձակապես միևնույն լինի` այդ երկուսից որ մեկն է ստանձնելու այդ պաշտոնը: Քրեական հակումներ ունեցող երկու խմբավորումների ղեկավարները, որոնց մեջ, կարծես թե,նույնիսկ «արյուն» կա, կռվելու են այդ պաշտոնի համար` հուսանք, այս անգամ առանց կրակոցների: Ի՞նչն է դրանից փոխվելու` տնակներում 24 տարի ապրող մարդիկ տո՞ւն կստանան, անգործ տղամարդկանց համար աշխատատեղե՞ր կստեղծվեն, թե՞ կենտրոնից դուրս քարուքանդ փողոցները կսարքվեն: Այն, որ մի թայֆան թաքնվել է ՀՀԿ-ի դրոշի տակ, իսկ մյուսը` ԲՀԿ-ի, դա, մեծ հաշվով, պատահականություն է, որովհետև այդ խմբերը ոչ մի քաղաքական ծրագրի և ոչ մի կուսակցության հետ կապ չունեն: Պայքարը ուժային, վարչական, տնտեսական լծակների համար է` պայքար, որում կողմերը ոչնչի առաջ չեն կանգնի: Նույն հաջողությամբ նրանց կուսակցությունները կարող էին կոչվել «տանձ» և «խնձոր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները