Ընդունելություն Բուենոս Այրեսում՝ ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին
Հուլիսի 16-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ ընդունելություն` Արգենտինայի Մառ դել Պլատա քաղաքում հուլիսի 4-16-ը մաթեմատիկայի միջազգային 53-րդ օլիմպիադային մասնակցած ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին:
Ձեռնարկին ներկա էին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և արգենտինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ինչպես հյատնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բարձր գնահատելով մեր դպրոցականների մակարդակը` դեսպան Մելիքյանը շնորհավորեց վերջիններիս և հաջողություն մաղթեց իրենց հետագա գործունեության մեջ:
Հայաստանի դպրոցականներն արդեն 20 տարի շարունակ մասնակցում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին` ընդհանուր առմամբ արժանանալով 50-ից ավելի մեդալների և գովասանագրերի:
Այս տարի նրանց հաջողվել է վաստակել 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան