«Daily Mail». IPhone-ը կարող է ախտորոշել մաշկի քաղկեղը
IPhone հեռախոսը բազմաթիվ գործառույթների հետ մեկտեղ նոր ծրագրի շնորհիվ այսուհետ կարող է օգտատերերի համար ծառայել որպես բժիշկ: Այս մասին տեղեկացնում է «Դեյլի մեյլ» պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, Միչիգանի համալսարանում մշակված ծրագրի շնորհիվ IPhone-ի նոր գործառույթը հնարավորություն է տալիս ախտորոշել մաշկի քաղցկեղը, ինչի համար ընդամենը պահանջվում է սմարթֆոնով մարմնի տարբեր հատվածների 23 լուսանկար կատարել:
Նկարներն ուսումնասիրելու ընթացքում ծրագիրը կասկածելի կետեր կամ մաշկի այլ վնասվածքներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է օգտատիրոջը: Բացի վերոնշյալից, այն նաև պահպանում է բոլոր լուսանկարները, հետագայում հիվանդության զարգացումը պարզելու համար:
IPhone-ի այս գործառույթը կօգնի մարդկանց ավելի վաղ ախտորոշել հիվանդությունը, քանի որ շատերն իրենց մաշկային հիվանդությունը հայտնաբերում են դրա զարգացման ուշ փուլում: Հիվանդության զարգացումը կանխարգելելն ավելի դյուրին է, երբ այն ախտորոշվում է վաղ փուլում, ինչի հնարավորությունն էլ ընձեռում է նշված ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին