Դամասկոսում ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է երկու խմբավորում
Այսօր կեսօրին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է երկու խմբավորում՝ ըննդիմադիր Սիրիական ազատ բանակն ու իսլամիստական Լիվա-ալ Իսլամ խմբավորումը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Այս ահաբեկչությունն էլ հենց այն հրաբուխն էր, որի մասին մենք ազադարարել էինք», - հայտարարել է ընդդիմադիրների ներկայացուցիչը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնող հաղորդագրություն է տարածել նաև «Լիվա-ալ Իսլամը» Ֆեյսբուք սոցիալական կայքում:
Հիշեցնենք, Դամասկոսում Ազգային անվտնագության գերատեսչության շենքում, որտեղ ընթանում էր ուժային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթյուցիկ սարք: Պայթյունի արդյունքում զոհվել էր Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիխան, վիրավորվել էր ՆԳ նախարար Մոհամեդ Աշ-Շաարն ու ՊՆ փոխնախարարը Ասեֆ Շաուկատը, ով նաև երկրի նախագահ Բաշար ալ Ասադի փեսան է: