Ընդդեմ Ծառուկյանի
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի`Պալաչի դիմումը, գտել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խախտել է «Բարեգործության մասին» օրենքը:
Ըստ թերթի աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի և տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ «Ծառուկյան» հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր ևս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, թերթի թղթակցին հայտնել է, որ որևէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեև սպասում է դրան: Դալլաքյանը նաև հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երևան մայրուղին և վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Իսկ Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները