ԻՏՁՄ-ն կօգնի սիրիահայ մասնագետներին աշխատանք գտնել
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն /ԻՏՁՄ/ իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է վտանգվել շուրջ 60.000-անոց սիրիահայ համայնքը:
Հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են Բարձր տեխնոլոգիաների /ԲՏ/, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի մասնագետներ և ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է ցանկություն հայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:
Միությունից հայտնում են, որ նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:
ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին