Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցումը դեռ չի սկսվել. «Անորոշ վիճակ է»
Թեև նախատեսված էր, որ ամռան սկզբին պետք է սկսվեն մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքներ, սակայն այն դեռևս բնականուն հունով աշխատում է: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդեն սկսվե՞լ են տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքները, ասաց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նրա խոսքով, թեև վերակառուցման նախագիծն արդեն մշակույթի նախարարության կողմից հաստատվել է, այժմ քաղաքապետարանում է ու «սպասում» է քաղաքաշինական խորհրդի հաստատմամը, նաև պետք է բյուջեով հաստատվեն շինարարության ծախսերը: «Անորոշ վիճակ է, չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կսկսվեն շինարարական աշխատանքները»,- նշեց Ռ. Սարյանը:
Միաժամանակ նա ասաց, որ խոսակցությունները, թե թանգանարում պետք է սկսվեն շինաշխատանքներ, ազդել է իրենց այցելուների հոսքի վրա.
«Քչացել են մեր այցելուները: Բայց թանգարանի դռները բաց են ու նորմալ աշխատում է, իսկ փակվելուց հետո չգիտենք էլ, թե երբ կվերաբացվի»:
Նշենք, որ վերակառուցման ծրագրով նախատեսված է նաև լրացուցիչ տարածքներ, չորրորդ հարկ, նոր պահոցներ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին` նկարչի կենդանության օրոք: Տուն-թանգարանի հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Այսօր տուն-թանգարանի հավաքածուն` 247 թանգարանային առարկա, ամբողջացնում է արվեստագետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը:
Նախորդող նորություն` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դռները դեռ բաց են
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերակառուցվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները