Որտե՞ղ է Վանո Սիրադեղյանի քրեական գործը. Պատասխանում է գլխավոր դատախազությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Սերգեյ Գալոյանը հայտարարել էր, թե Հայաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի քրեական գործը կորել է: Panorama.am-ը փորձեց Գլխավոր դատախազությունից պարզել` արդյոք Սիրադեղյանի քրեական գործը գտնվում է դատախազությունում:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց հետևյալը. «Գլխավոր դատախազությունից որևէ գործ չի կորել: Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործին, ապա այն տարիներ առաջ ուղարկվել է դատարան: Վանո Սիրադեղյանը դիմել էր փախուստի, և դատարանը Սիրադեղյանի վերաբեյալ մասը անջատել էր մյուսների գործից: Սիրադեղյանի գործի քննությունը կասեցվել էր դատարանի վարույթում: Գործի շարժի վերաբերյալ հարցադրումներով դիմել Դատական դեպարտամենտ»: Դատական դեպարտամենտից խոստացել են ավելի ուշ պատասխանել մեր հարցմանը:
Հիշեցնենք` Սերգեյ Գալոյանն ասել էր. «Քրեական գործ կար Արմեն Տեր-Սահակյանի նկատմամբ: Քրեական գործը ընդամենը վեց ամիս առաջ մեկ դատարանից մյուս դատարան փոխադրվելու ժամանակ կորել է: Այսինքն` Վարդուշը կամ Մերուժը դրել են թևի տակ գործը, էս դատարանից տարել են էն դատարան, ճանապարհին կորել ա, չկա, գոյություն չունի էդ գործը»:
Վանոյի գործը կորե՞լ է (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան