Զենքի հափշտակության համար մեղադրվող գնդապետը թույլ չի տալիս պաշտպանին խոսել
Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վանիկ Մանուկյանի գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի 23-ին: Դատական գործընթացը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է դռնփակ:
Նշենք, որ դռնփակ անցկացնելու միջնորդություն հուլիսի 17-ին մեկնարկած դատական նիստում ներկայացրել էր Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հասմիկ Պապյանը` նշելով, որ դատարանում հրապարակվելու են պետական և ռազմական գաղտնիք համարվող տվյալներ:
Դատական գործընթացի վերաբերյալ մեր հարցերին Հասմիկ Պապյանը հրաժարվեց պատասխանել, նշելով. «Պարոն Մանուկյանը չի ցանկանում, որ ես որևէ լրագրողի հետ իր գործի վերաբերյալ խոսեմ»:
Վանիկ Մանուկյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «Պաշտոնական դիրքն օգտագործելով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը»:
Ըստ մեղադրական եզրակացության, Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության զորքերում տեխնիկական սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, ինչպես նաև` ոստիկանության զորքերում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով օգտագործել է ծառայության շահերին հակառակ և յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված ՀՀ ոստիկանության զորքերին պատկանող գույք, ռազմամթերք, որոնք ապօրինի կերպով փոխադրել, իրացրել է, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա` պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաև պաշտոնեական կեղծիքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում