Վանոյի գործը կորե՞լ է (Տեսանյութ)
Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը չկա, կորել է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը: «Քրեական գործ կար Արմեն Տեր-Սահակյանի նկատմամբ: Քրեական գործը ընդամենը վեց ամիս առաջ մեկ դատարանից մյուս դատարան փոխադրվելու ժամանակ կորել է: Այսինքն` Վարդուշը կամ Մերուժը դրել են թևի տակ գործը, էս դատարանից տարել են էն դատարան, ճանապարհին կորել ա, չկա, գոյություն չունի էդ գործը», հավելեց Գալոյանը:
Վանո Սիրադեղյանը ծնվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում, հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ էր: 1988.թ-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990–1992 և 1997–2000թթ. ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992թթ.-ին Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարար , 1996-98թթ.Երևանի քաղաքապետ: 1996 – 1999թթ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր: 1999թ. վերընտրվում է, որպես պատգամավոր: Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների ծրագրված սպանության համար և այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։