BBC»-ին անդրադարձել է ԼՂ նախագահական ընտրություններին
«BBC» լրատվական գործակալությունը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացվող նախագահական ընտրություններին:
Պարբերականը նշում է, որ Էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը 1991 թ-ին Խորհրդային միության փլուզումից հետո դուրս է եկել Ադրբեջանի կազմից՝ ձեռք բերելով անկախություն: Ադրբեջանն այս ընտրությունները որակում է որպես «պրովակացիա», որը լայնածավալ հակամարտության է վերածվելու:
«Մենք ունենք բոլոր հիմքերը աշխարհին ասելու, որ մենք անցկացնում ենք օրենքին համապատասխան ընտրություններ: Մենք կարող ենք ասել, որ չկա ոչ մի տարբերություն մեր և ժողովրդավար Եվրոպայի միջև»,-այս մասին նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, Եվրոպայի Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ը չի ճանաչում ԼՂ ընտրությունները:
Հիշեցնենք, որ կողմերի միջև հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ-ին, և ընթացիկ ամիսների ընթացքում սահմանին ճնշումը բարձր է եղել:
«BBC»-ի թղթակիցը նշել է, որ բաց հակամարտությանը ցանկացած անդրադարձ այս անգամ ավելի կործանարար հետևանքներ է ունենոլու, մասնավորապես, եթե տարածաշրջանի դաշնակիցները, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան ընդգրկվեն հակամարտության մեջ: