Վիլլաշ-Բոաշ. «Մոդրիչի տրանսֆերային արժեքը չի իջնելու»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը խոսել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին:
Հիշեցնենք, որ 26-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հեռանալ իր ներկայիս ակումբից, իսկ նրան իրենց թիմում տեսնել ցանկացողների թիվը քիչ չէ: Մոդրիչի ծառայություններով բավական երկար ժամանակ է հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:
«Տոտենհեմի» ղեկավարությունը մտադիր է իր առաջատարի վաճառքից բավական կլորիկ գումար աշխատել: Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 35 մլն ֆունտ ստեռլինգ է, իսկ անգլիական ակումբների համար նա ավելի թանկ հաճույք է:
«Իսկապես, մենք ներկա պահին Մոդրիչին գնելու 3 առաջարկ ունենք` 3 տարբեր ակումբներից: Մենք չենք պատրաստվում իջեցնել Մոդրիչի տրանսֆերային արժեքը: Կարծում եմ, այն գումարը, որը մենք պահանջում ենք խորվաթ ֆուտբոլիստի համար, համապատասխանում է նրա խաղային որակներին և վարպետությանը: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա ապագահում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա