Վրաստանում գործած հայկական 26 եկեղեցիները լուսանկարների, փաստաթղթերի տեսքով ներկայացվելու է հենց Վրաստանում
Վրացական արխիվներում մինչև 1920 թվականին վերաբերող ավելի շատ հայագիտական նյութեր կան, քան մեր արխիվներում, այդ իսկ պատճառով շատ կարևոր է վրացական արխիվների հետ համագործակցությունը: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ վիրահայոց թեմը Թբիլիսիում բացելու է «Վերնատուն» մշակութային կենտրոն, որտեղ իրենք այս տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին կկազմակերպեն Վրաստանի հայկական եկեղեցիների ցուցադրություն. «Մինչև 1912 թվականը մենք Վրաստանում ունեցել ենք 26 եկեղեցի` իրենց քահանաներով, ծխերով: Մենք այդ բոլորը լուսանկաներով, փաստաթղթերով ներկայացնելու են»:
Ընդհնարապես նաև շատ կարևորեց այլ երկրների արխիվների հետ համագործակցությունը. «Մենք մեր գործընկերների հետ խնդիրներ չունենք, ստանում ենք ցանկացած անհրաժեշտ փաստաթուղթ: Նույնիսկ տարեկան 3-4 մասնագետ ենք գործուղում Ռուսաստան, ովքեր այնտեղ անվճար վերապատրաստվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում