
Հաագայի դատարանում Սահակաշվիլիի դեմ հետաքննություն է սկսվել
Հաագայի Միջազգային քրեական դատարանը` փաստաբան Շալվա Խաչապուրիձեի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ» պարբերականը:
Հիշեցնենք, որ Խաչապուրիձեն 2010թ. 150 էջանոց դիմում-հայտարարություն է ուղարկել դատարան, որտեղ մանրամասն ներկայացնում է «Վրաստանի իշխանությունների կողմից իրականացրած հակաօրինական գործողությունները»:
Աղբյուրի փոխանցմամբ, Խաչապուրիձեն հայտարարել է, որ վրացական իշխանություններին հարցաքննելու համար, Հաագայից դատախազներ են ժամանելու Վրաստան:
Նրա փոխանցմամբ, Հաագայի Միջազգային քրեական դատարանը ուսումնասիրել է իր կողմից ներկայացված նյութերը: