Ոստիկանությունը Գ. Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրել է հարցաքննության
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում։ Ըստ այդ տեղեկությունների՝ Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել և ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ։ Թորոսյանը դեպքից հետո հիվանդություն է ձեռք բերել»։ Թերթի հետ զրույցում Էդուարդ Բաբայանը հերքել է լուրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները