Ընտրակաշառք` քաղաքացիների տների վերանորոգման տեսքով
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով հարցին, թե` «նախագահ Բակո Սահակյանի կողմից ընտրակաշառք բաժանվե՞լ է Արցախի ընտրողներին», նշել է. «Ընտրակաշառքը եղել է քաղաքացիների տների վերանորոգման, փողոցների վերանորոգման տեսքով։ Մենք տեղեկություններ ունենք, որ տաքսի ծառայության աշխատակիցների մեքենաները գազ են լցրել, ասել են՝աշխատեք, եկամուտը ձեզ պահեք...»։ Խոսելով իր ընտրվելու հնարավորությունների մասին՝ Վ. Բալասանյանը նշել է. «Ես ամեն ինչ արել եմ, կռվել եմ, պայքարել եմ իմ ժողովրդի համար։ Կարծում եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, ինչքան էլ որ ուրիշ քայլեր ձեռնարկեն։ Վստահ եմ, որ կհաղթեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները