Հարցազրույցներ 18:01 19/07/2012

Ա. Մարկարով. Ադրբեջանը հետևողական է իր անհետևողականության մեջ

Օրերս ղարաբաղյան կարգավորման առաջին միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր ԼՂ հակամարտությանն առնչվող մի շարք խնդիրների: Նրա հնչեցրած մի քանի հայտարարությունների վերաբերյալ զրուցեցինք քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

- Պարոն Մարկարով, անդրադառնանք Վլադիմիր Կազմիրովի հարցազրույցի այն դրույթին, որտեղ խոսվում է 7 շրջանների` հայկական կողմի ազատագրման և ադրբեջանական կողմի թույլ տված սխալների մասին:
- Ադրբեջանական կողմը շատ է սիրում խոսել 1990-ական թվականների մասին, երբ ընդունվում էին ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշումները` որպես փաստաթուղթ: Այստեղ նրանք միշտ մոռանում են մի շատ կարևոր բան: Այս բոլոր փաստաթղթերի մեջ նշված է եղել, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Ռազմական գործողությունները չդադարեցնողը և, փաստորեն, տվյալ փաստաթղթի դրույթները չկատարողը եղել է ադրբեջանական կողմը: Չկատարելով այս քայլերը, Ադրբեջանն անընդհատ հանդիպում էր հայկական կողմի հաջողակ գործողություններին, և տանում էր հերթական պարտությունը: Աստիճանաբար ստեղծվեց այն, ինչի մասին մենք խոսում ենք` որպես 7 ազատագրված շրջաններ, որոնք Ղարաբաղի շուրջը ստեղծել են անվտանգության գոտի: ԼՂ պաշտպանության բանակը փաստորեն իրականացնում էր գործողություններ, որոնք նա ինչ-որ իմաստով պարտադրված էր և ստիպված էր կատարել:

- Կազիմիրովի հարցազրույցում կային նաև Ադրբեջանին ուղղված այլ քննադատություններ` կապված ուժի և ուժի սպառնալիքի չկիրառելու վերաբերյալ համաձայնագիր չստորագրելու հետ:
- Նվազագույն առաջխաղացումներ, որոնք այսօր առաջարկվում են այդ թվում նաև միջնորդների կողմից, ենթադրում են մի քանի տարրեր: Առաջինը դիպուկահարներին հետ քաշելու խնդիրն է, երկրորդը հրադադարի խախտման դեպքերի հետաքննության անցկացումն է, իսկ երրորդը` առաջարկն է կնքել ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կողմերը նշում են, որ նրանք չեն կիրառելու ուժը կամ ուժի սպառնալիքը: Այստեղ ևս ադրբեջանական կողմը պատրաստակամություն չի հայտնում գնալ այդ քայլին: Դա խոսում է այն մասին, որ նրանք անհարգալից վերաբերմուն ունեն միջազգային իրավունքի դրույթների նկատմամբ: Երկրորդ` նրանք պարբերաբար իրականացնում են ռազմական սադրիչ գործողություններ, որոնց միջոցով ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ հոգու խորքում նրանք մտածում են գործել ռազմական եղանակներով, թեև նրանք հասկանում են որ այսօր արագ ռազմական գործողությունների միոցով հաղթանակ ձեռք բերելն անհնար է, իսկ երկարատև գործողություններն էլ անմիջապես կհանդիպեն միջազգային հանրության դատապարտմանը, գուցե նաև սանկցիաներին և կարող են նույնիսկ հանգեցնել տարբեր պետությունների կողմից ԼՂՀ-ի դե յուրե ճանաչմանը:

- Հարցազրույցում բանախոսը մի քանի անգամ օգտագործել է ԼՂ-ի` բանակցային գործընթացներում առանձին կողմ լինելու մասին արտահայտություն: Ի՞նչ եք կարծում, դա մեսի՞ջ է:
- Այդ մեսիջը վերջին շրջանում մենք պարբերաբար տեսնում ենք, ըստ որի, այս կամ այն պահին Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ` որպես բանակցային կողմ: Ինչքան էլ Հայաստանը բանակցային գործընթացում հանդես գա որոշակի իմաստով որպես ԼՂ-ի շահերի ներկայացուցիչ, հասկանալի է, որ ԼՂ-ի անմիջական մասնակցությունը ինքնին կարող է հանդես գալ որպես այս ամբողջ գործընթացն ընդունելու համար կարևոր հանգամանք:

- Իսկ ի՞նչ կասեք հանրաքվեի շուրջ ընթացող խոսակցությունների վերաբերյալ
- Հանրաքվեի խնդիրն այն հիմնարար խնդիրներից է, որը քննարկվում է բանակցային գործընթացում: Այսինքն հանրաքվեի անցկացման պայմանները, սահմանները, ժամկետները և դրա արդյունքների պարտադիր բնույթը: Եթե հանրաքվեն անց է կացվում ինքնորոշվող սուբյեկտում` ԼՂ-ում, հայկական կողմը երևի թե պատրաստ է կազմակերպել և անցկացնել: Ադրբեջանական դիրքորոշումն այլ է: Այն կայանում է նրանում, որ գործող սահմանադրության համաձայն հանրաքվե կարող է անցկացվել Ադրբեջանի ամբողջ տարածքի սահմաններում: Բայց այստեղ երկու հարց կա` ո՞վ է ասել, որ ԼՂ-ն Ադրբեջանի ամբողջ տարածքի մեջ մտնող ինչ-որ մաս է և երկրորդ` ինչո՞ւ ինքնորոշման խնդրի վերաբերյալ հարցը պետք է լուծեն այն մարդիկ, ովքեր տվյալ ինքնորաշվող ժողովրդի հետ կապ չունեն: Այսինքն այստեղ տրամաբանական որոշակի հակասություն է երևում:

- Պարոն Մարկարով, անդրադառնանք Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարություններին: Ի՞նչ միտում եք տեսնում:
- Մենք հանդիպում ենք մի երևույթի, երբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Բաքվի իշխանությունների հետ, որոնք թվում է, թե համաձայնեցված են և համանախագահներին վստահություններ են տրված, բայց հաջորդ հայտարարությամբ ի չիք են դառնում: Կարելի է ասել` Ադրբեջանը հետևողական է իր անհետևողականության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}