Կարեն Արայանը նորմալ է, բերանի կարերը քանդված են. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Կարեն Արայանի առողջական վիճակը նորմալ է, իսկ բերանի կարերը քանդվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը:
«Վերքեր էին առաջացել, քրեակատարողական հիմնարկի բժիշկները եկան, որ մշակեն վերքերը, ընդհանուր առմամբ ինքը լավ էր, բայց հացադուլը շարունակում է», -փոխանցեց Անդրեյ Աղամալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Կարեն Արայանը իրենց է փոխանցել առանձին դիմում, որն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանին և որի բովանդակությունը առայժմ չեն կարող հրապարակել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կարեն Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ: Արայանն այդպիսով` իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի դեմ: Արայանը նաև Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից:
Այսօր Կարեն Արայանի մայրն էր տեսանյութի միջոցով հանդես եկել հայտարարությամբ, որտեղ ինքը նույնպես դժգոհություն էր հայտնում դատավարական գործընթացից և նշում, որ այն հայտնվել է փակուղում:
«Մեր տան մեջ չկա համասեռամոլ, չկա պոռնիկ ու աղանադավոր». Անժելա Սարգսյանի «տղամարդու» մոր խոսքը (տեսանյութ)
Անժելա Սարգսյանի «տղամարդը» կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան