Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի է դարձել այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 9-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արման Խաչիկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր ազգականը: Նա կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Մոսկվա այցելելու համար:
Ընկերությունից հայտնում են, որ մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին