Արթուր Օսիկյան. Անձնագրերի հետ կապված խնդիրը լուծված է, լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանում է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն անդրադառնալով անձնագրերի հետ կապված խնդիրներին, նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի նոր անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար աննախադեպ քանակով մարդիկ են դիմել անձնագրային ծառայություններ:
Ըստ նրա՝ եթե 2011թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է 171 000 անձնագրի փոխանակման դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածի հետ համեմատ շուրջ 30 հազարով ավելի: «Դրանով պայմանավորված՝ մեր կողմից անցկացվել են աննախադեպ միջոցառումներ, մասնավորապես, նաև ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից դուրս էլ ենք աշխատել»,- ասաց Ա.Օսիկյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ անձնագրերի հետ կապված խնդիրը լուծված է, լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանում է:
Նշեց նաև, որ կենսաչափական անձնագրեր ստանալու համար ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններ դիմել է ընդամենը 800 մարդ:
Նախորդող՝ «20 օրից ոչ շուտ». Մինչև ե՞րբ է Հայաստանում շարունակվելու անձնագրային ճգնաժամը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա