Karabakh-open. Վիտալի Բալասանյանի վստահված անձի նկատմամաբ բռնություն է կատարվել
ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը ԿԸՀ դիմում է ներկայացվել արձանագրված խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է karabakh-open-ը:
Լրատվամիջոցին շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանն ասել է, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի թիվ 10 ընտրատեղամասում խախտում է գրանցել Վիտալի Բալասանյանի վստահված անձը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Հովհաննիսյանը 2 հոգու հետ մտել է քվեախուց, իսկ մեկ բնակչի թույլատրել են քվեարկել անձնագրի պատճենով: Արձանագրությունը տեղում կազմվել է, սակայն հանձնաժողովի անդամները չեն ցանկանում ստորագրել արձանագրության տակ: Խախտումը վստահված անձը նաև նկարահանել է:
Karabakh-open-ի տեղեկացմամբ, ի դեպ, երեկ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրան մոտեցել են գյուղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը և գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, հարցրել, թե ինչու է համաձայնվել ՎիտալիԲալասանյանի վստահված անձ լինել: Վստահված անձի պատասխանից հետո Արմեն Ղահրամանյանը 2 անգամ հարվածել է Արսեն Գրիգորյանին, իսկ այսօր էլ, երբ ընտրատեղամսսը բացվել է՝ նա Բակո Սահակյանի վստահված անձ Անդրանիկ Ղահրամանյանի միջոցով փոխանցել է, որ Արսեն Գրիգորյանը լքի ընտրատեղամասը:
«Համանման ճնշումներ կան նաև Խնածախի վստահված անձի նկատմամբ: Մանրամասները ճշտվում են»,-ըստ աղբյուրի, նշվում է բողոք-դիմումի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին