ՀՊՃՀ-ի ռեկտոր. ՏՏ ոլորտի մասնագիտություններն այսօր պահանջված են
2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ) ընդունվել է 1170 դիմորդ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը, այս տարի հատկացվել էր 1286 տեղ, որից 252-ը՝ անվճար համակարգով:
Ըստ ռեկտորի՝ առաջին հայտով ՀՊՃՀ դիմորդների թիվը կազմել է 1302: «Մենք կատարել ենք փոքրիկ վերլուծություն ընդունելության քննություններից առաջ և պարզել ենք, որ 4232 դիմորդ իրենց դիմում-հայտերում նշել էին մեր համալսարանի այս կամ այն մասնագիտությունը: Եթե հաշվի առնենք, որ ընդհանուր առմամբ հայտագրված էր 11370 դիմորդ, ապա սա լավ ցուցանիշ է»,- ասաց Ա.Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ դիմորդները հիմնականում նախընտրում են հումանիտար ֆակուլտետները և հույս հայտնեց, որ այլ ուղղվածության ֆակուլտետները նույնպես դիմորդների համար կլինեն նախընտրելի, որի համար, սակայն, պետք է փոփոխվի տնտեսության ուղղվածությունը:
ՀՊՃՀ-ի ռեկտորը նշեց, որ դիմորդների կուտակում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով՝ 12 մասնագիտություններ չորս ֆակուլտետներում։ Ա.Ավետիսյանի խոսքերով՝ հիմնական մրցակցությունը եղել է կիբեռնետիկա և կոմպյուտերային համակարգի բաժիններում: Սակայն, ըստ նրա, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս թափուր են մնացել քիմիատեխնոլոգիական, լեռնաարդյուանբերության, մեխանիկայի և մեքենագիտության ֆակուլտետները:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի համալսարանը նոր մասնագիտություններով ընդունելություն է կազմակերպել՝ ատոմակայանների տեխնիկական սպասարկում, էլեկտրոէներգետիկայի կառավարում և սննդի անվտանգության տեխնոլոգիաներ:
Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա Ա.Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարի դրանք աճել են 12%-ով: Նա նշեց, որ Պոլիտեխնիկում ուսման վարձը սկսվում է 300 հազար դրամից, իսկ ամենաբարձրը՝ 450 հազար դրամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան