Փոխոստիկանապետ. Վանո Սիրադեղյանը կձերբակալվի և կվերցվի կալանքի տակ
Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը անմիջապես կձերբակալվի և կվերցվի կալանքի տակ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը` պատասխանելով հարցին, եթե հանկարծ նախկին նախարարը հայտնվի Հայաստանում ինչ քայլեր կձեռնարկի ոստիկանությունը:
«Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, և եթե նա հայտնվի Հայաստանում, ապա նա անմիջապես կձերբակալվի ու կվերցվի կալանքի տակ», -հայտարարեց Հունան Պողոսյանը: