Գագիկ Ջհանգիրյան. «Հարսնաքարի» գործով հարցաշարը պատրաստ է
«Հարսնաքարի» գործով հարցաշարը պատրաստ է և այն ուղարկվել է նախաձեռնության անդամ խմբակցություններին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցոււմ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով, որ սպասում են 10 հարցերից բաղկացած հարցաշարի վերաբերյալ ՀՅ Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի համաձայնությանը.
«Հիմա խմբակցություններին հանձնված է հարցաշարը և երբ այդ չորս խմբակցությունները հավանության կարժանացնեն, այն ժամանակ կուղարկենք համապատասխան մամիններին: Հարցերը կազմվել են 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ. ես, Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») և Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ) կողմից»,- ասաց նախկին զինդատախազն ու դժվարացավ հստակ նշել, թե երբ հարցաշարը կուղարկվի համապատասխան հասցեատիրոջը:
Հարցին, թե հարցաշարի բովանդակությունը կներկայացվի՞ հանրությանը, Գագիկ Ջհանգիրյանը դրական արձագանքեց. «Կարծում եմ, այո, երբ հավանության արժանանա, ուղարկվեն հասցեատերերին, այն ժամանակ էլ կհրապարակվեն»:
Նշենք, որ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքի նախաձեռնության տապալումից հետո հաջորդ քայլը եղավ նշված հարցաշարի նախաձեռնությունը:
Հարցին, թե այս նախաձեռնությունը կարող է պատճառ դառնալ, որպեսզի հրաժարվեն «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունից, ՀԱԿ խմբակցության անդամ նախկին զինդատախազը նշեց. «Ոչ, սա բացարձակ չի կանխում մեր հաջորդ նախաձեռնությունը: Հակառակը` դրա նախադրյալներից է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում