Ծոմակը հասավ իր նպատակին` հեռացավ Եվրոպա
«Հրապարակը» գրում է, որ Ծոմակ Օգանեզովան, որի «DIY» ակումբը պայթեցրել էին հոմոֆոբ ազգայնականները, մեկնել է Եվրոպա: «Այս մասին խոսակցություններն սկսեցին տարածվել այն պահից, երբ դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայի Կարապետյանի վճարած գրավի դիմաց ազատ արձակվեցին պայթեցնողները` Արամե և Համբիկ Մ.-ները:
Ինքը` Ծոմակը, մինչև վերջերս հերքում էր, որ մտադիր է լքել Հայաստանը: Թերթին նա մեկ ամիս առաջ հայտնել էր, որ մնալու և շարունակելու է պայքարել «ֆաշիստական բարքերի» դեմ: Փաստորեն չդիմացավ` ակամայից հաստատելով տարածված կարծիքը, թե իր ողջ «պայքարի» նպատակն ակցիաներ կազմակերպելու ճանապարհով Հայաստանից հեռանալն էր դեպի ապահով Եվրոպա:
Նրա ընկերներից մեկը` Մամիկոն Հովսեփյանը, ում ղեկավարած ՀԿ-ն Ծոմակին փաստաբան է տրամադրել, հայտնել է, որ «DIY» ակումբի պայթեցման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը դոփում է տեղում, և որ ինքն այն ձգձգելու միտում է նկատել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան