Երևանի ոտիկանապետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի
«Հայկական ժամանակը» գրում է, որ այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: Ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները չեն բացառում, որ նիստը կարող է ավարտվել նշանակալի իրադարձությամբ. զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Թերթի աղբյուրների գնահատմամբ, այդ պաշտոնանկության հավանականությունը հիսուն-հիսուն էր: «Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության: Թե ինչով է պայմանավորված ոստիկանապետ Նազարյանի հնարավոր պաշտոնանկությունը, երեկ դեռ հայտնի չէր»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները