Գյումրիի քաղաքապետը Ս. Բալասանյանի մասին թաքուն փաստաթուղթ ունի՞
«Իրավունքը» հիշեցնում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքը, թե թաքցրած ունի իր մրցակից ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի դիմումը` ՀՀԿ-ին անդամագրվելու մասին և որ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե այն կհրապարակի: Թե արդյոք կա՞ նման փաստաթուղթ Վ. Ղուկասյանի ձեռքում, թերթը փորձել է պարզել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, ով էլ ասել է. «Համենայն դեպս, ինձ հայտնի չէ: Չեմ կարող ասել` ինչ ու ինչպես: Սամվել Բալասանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է»»: Շարունակելով` թերթը գրում է. «Ի դեպ, իր մամլո խոսնակի միջոցով էլ Սամվել Բալասանյանը այդ լուրը անվանել է հորինվածք, սակայն անձամբ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները