Որոշ օրաթերթեր արձակուրդ չեն մեկնելու
Ամռան ամիսներին տեղեկատվական հոսքերի նվազման հետ զուգահեռաբար արձակուրդ են գնում նաև տպագիր մամուլը ներկայացնող լրատվամիջոցները: Panorama.am-ը ընթերցողներին իրազեկելու համար փորձեց պարզել, թե օրաթերթերը, որ ամիսներին են մեկնում հանգստի:
Այսպիսով`
«Հայկական ժամանակ»` հուլիսի 21-ից օգոստոսի 13-ը,
«Չորրորդ ինքնիշխանություն»` հուլիսի 21-ից (վերջնաժամկետը հայտնի չէ),
«168 ժամ»` հուլիսի 24-ից օգոստոսի 21-ը,
«Իրատես de facto»` օգոստոսի 6-ից սեպտեմբերի 3-ը,
«Ազգ»` օգոստոս ամսին (դեռ հստակ որոշված չէ),
«Իրավունք»` օգոստոս ամսին (դեռ հստակ որոշված չէ),
«Голос Армении»` հուլիսի 28-ից օգոստոսի 12-ը,
«Новое Время»` օգոստոսի 7-ից օգոստոսի 27-ը (հնարավոր է փոփոխություն)
«Ժողովուրդ» և «Ժամանակ» օրաթերթերն էլ ամառվա ընթացքում արձակուրդ չեն մեկնելու, սակայն արդեն փոխել են հրատարակման ռեժիմը, ինչը շարունակվելու է մինչև ամառվա վերջ:
«Ժողովուրդ»-ը հրատարակվում է երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, իսկ «Ժամանակ»-ը` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին:
Իսկ «Առավոտ» և «Հրապարակ» օրաթերթերը նույն ռեժիմով լույս են տեսնելու ամբողջ ամառվա ընթացքում:
Ինչ վերաբերում է «Երկիր» օրաթերթին, այն ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է տպագրումը:
Մեզ չհաջողվեց կապվել «Հայացք» և «Օրակարգ» թերթերի խմբագրությունների հետ` նրանց աշխատանքում հնարավոր փոփոխությունները պարզելու համար: