Իրավունք 18:08 20/07/2012

Ներսիկ Նազարյան. Եթե ինձանով այդքան «անհանգստացած են», դա նշանակում է, որ ես իրոք շատ եմ խանգարում

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը քմծիծաղով է արձագանքում իր պաշտոնանկության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվող խոսակցություններին և կռահում է, թե որտեղից կարող են այդ խոսակցությունները շրջանառության մեջ դրվել ու ինչ միտումով:

Նշենք, որ այսօրվա հրապարակումներից մեկի համաձայն, Ոստիկանության կոլեգիայի նիստին Ներսիկ Նազարյանն իբր պիտի ենթարկվեր սուր քննադատության և ազատվեր զբաղեցրած պաշտոնից:

Ներսիկ Նազարյանը մասնակցել է կոլեգիայի նիստին, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց, քանի որ նա չէր մնացել` մասնակցելու փոխոստիկանապետերի հետ լրագրողների հանդիպմանը, այդ փաստը դարձել էր քննարկման լուրջ առարկա:

«Ես այսօրվանից արձակուրդի մեջ եմ, և այդ պատճառով չմնացի մասնակցելու լրագրողների հետ հանդիպմանը: Իսկ կոլեգիայի նիստին, իհարկե, ներկա եմ եղել, բա Հանարպետության նախագահն էր գալիս, ինչպես կարող էի նչմասնակցել»,-Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ներսիկ Նազարյանը՝ ավելացնելով,-10 օրով մեկնում եմ հանգստի, կլինեմ Իտալիայում, այնուհետ կվերադառնամ Երևան ու միանգամից կանցնեմ աշխատանքային բնականոն ռիթմին»:

Այդուհանդերձ, անդրադառնալով իր պաշտոնանկության մասին գոնե տարին մեկ անգամ շրջանառության մեջ դրվող կեղծ լուրերին` կարծիք հայտնեց, թե դրանք իրականում իր աշխատանքից սրտնեղողների մարմաջն են.

«Ութ ու կես տարի է պաշտոնավարում եմ, այնքան մարդիկ կան, որ դժգոհ է դրանից: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ են դրանով ուզում ասել: Երևի դրանք մարդիկ են, որոնց ձեռ չի տալիս, որ ամեն ինչ նորմալ է ստացվում: Մանվանդ, վերջին ժամանակներում, երբ ոստիկանություն-հասարակություն հարաբերություններն այլևս ուրիշ են, ամեն ինչ ցիվիլ է ընթանում: Նույիսկ ամենածայրահեղ լարված միջոցառումներն անցնում են առանց միջադեպերի: Ինչ ասեմ, դե երևի ինչ-որ տեղ դա շատ ներվայնացնում է մարդկանց: Պատկերացրեք՝ ես որևէ մեկին չեմ էլ ուզում մեղադրել, քանի որ դա ինձ ավելի է ոգեշնչում, մարդիկ, ովքեր «անհանգստանում են» էդ մեր հաջողությունների պատճառով են «անհանգստանում», մեր աշխատելաոճից: Ամեն դեպքում, երբ իմ անձով այդքան «անհանգստացած են», դա նշանակում է, որ ես, իրոք, շատ եմ խանգարում»:

 Իր և ՀՀ ոստիկանապետ ՎլադիմիրԳասպարյանի հարաբերություններին անդրադառնալով՝ Ն. Նազարյանն ասաց.

«Վովա Գասպարյանը իր մարդկային էությամբ մեղմ անձավորություն է, համակարգի յուրաքանչյուր աշխատողի՝ կլինի Նազարյանը, թե մեկ ուրիշը, ինքն էն մարդկանցից է, որ բոլորի հաջողությունը համարում է իրենը, իսկ դա ինձ համար ամենամեծ գնահատականն է: Ես ինքս շատ ուրախ եմ, երբ իմ ոստիկանապետերը ուղեղ են ունենում և կարողանում են ինքնուրույն հարցեր լուծել, դա իմն ա: Եվ այսօր քաղաքի լավ աշախատանքը, Նազարյանի աշխատանքն ա: Այնպես որ` Վ. Գասպարյանն այն մարդկանց թվին ա պատկանում, որ երբեք խանդով չի վերաբերում»:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ վերջերս Վլադիմիր Գասպարյանը խիստ դժգոհել է իր ենթակա Ներսիկ Նազարյանի կատարած աշխատանքից, ոստիկանապետը պատասխանեց.

 «Դժգոհություն կլիներ, իհարկե, սպանության փաստ էին քննարկել. Էրեբունիում կատարված սպանություն, որը հետևանք էր 2008 թ չբացահայտված մի գործի: Եվ այդ ժամանակ իհարկե քննադատություն հնչեց, ինչպես որ ես եմ մինչ այդ եկել- քննդատել իմ բաժնին, թե էն ժամանակ լավ չեք աշխատել՝ շարունակություն ա եղել:
Դեպքը Երևան քաղաքում է եղել հետևաբար մեզ պիտի քննդատեր, ես էլ ղեկավարն եմ էդ կառույցի: Առաջին քննադատություն ինձ ուղղված պետք է լինի, դա բնական է, բայց դրանից պետք չէ չգիտեմ ինչ եզրակացություններ անել: Դրանք բնականոն աշխատանքային գործընթացներ են՝ ընդհանուր օպերատիվ իրավիճակի հետ կապված:

Այդ օրը Երևանում կատարված սպանությունների հարցն էր քննարկվում, որոնք դեռ չեն բացահայտվել և, բնականաբար, պետք է լիներ քննդատություն: Ես չեմ տեսնում, որ միտում կա: Մարդիկ ուզում են ինչ-որ լարվածություն ստեղծեն, ինչ որ հարաբերություններ սրեն, անիմաստ է: Թերթերն ուղղակի հետաքրքրություն համար գրում են»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}