Ս. Գրիգորյան. Աշխարհն ուզած-չուզած հաշվի կնստի ԼՂ ընտրությունների հետ
«Ինձ համար այդքան մեծ նշանակություն չունի ԼՂ-ում անցկացված ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը: Եվ դա այն պարզ պատճառով, որ երբ ուսումնասիրում ենք ՄԱԿ-ի, Եվրախորհրդի հիմնական կոնվենցիաները, տեսնում ենք, որ բոլոր տեղերում ֆիքսված է` ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձևավորելու իր իշխանությունները»,- այսօր անդրադառնալով ԼՂ-ում կայացած նախագահական ընտրություններին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Բանախոսը նաև կարևորեց այն հանգամանքը, որ «Ղարաբաղում իրոք մրցակցային ընտրություններ են տեղի ունեցել: Ինձ համար արդյունքներն այնքան էլ էական չէին: Էականն այն էր, որ մրցակցություն կար, բավական թեժ պայքար կար»:
«Աշխարհը ուզած-չուզած դրա հետ հաշվի կնստի»,- հավելեց Ս.Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում