Սիմպլիսիոն խզել է պայմանագիրը «Ռոմայի» հետ
«Ռոմայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբիո Սիմպլիսիոն իր ակումբի հետ պայմանավորվել է պայմանագրի խզման հարցում և շուտով պետք է տեղափոխվի Ճապոնիա:
«Կարող եմ ասել, որ «Ռոմայի» հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ,- ֆուտբոլիստի գործակալ Ժիլմար Ռինալդիի խոսքերը մեջբերել է «Radiocalciomercato»-ն:- Շուտով նա պայմանագիր կստորագրի Օսակայի «Սերեձո» ակումբի հետ: Նշեմ, որ Սիմպլիսիոն դեռ անցած ամռանն էր ցանկանում հեռանալ «Ռոմայից», բայց այն ժամանակ Լուիս Էնրիկեն նրան համոզեց մնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա